Google-ը Chrome բրաուզերում նախատեսում է ներկայացնել «վերահսկվող էջերի» ծառայությունը: Դա թույլ կտա ծնողներին վերահսկել, թե ինչպես են իրենց երեխաներն օգտվում համացանցից, ինչպես նաև կսահմանափակվի որոշ կայքերի հասանելիությունը:
Ամենայն հավանականությամբ, այս գործառույթը կներբեռնվի «քրոմբուքերի»` Google OS-ով աշխատող համակարգիչներում:
Ներկայումս դեռևս հայտնի չէ, թե երբ այս գործառույթը կսկսի կիրառվել: Սակայն կասկած չկա, որ այն կհայտնվի առաջիկայում:
Այս մասին հաղորդում է The Next Web-ը:










































