Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն անհարմար դրության մեջ է հայտնվել People’s Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։ Ինչպես հաղորդում է «ОК»!. պարբերականը, Լոպեսի զգեստը պատռվել է միջոցառման ժամաակ։
47-ամյա երգչուհին մրցանակաբաշխությանը կրել է կիպ զգեստ՝ Ռիմա Ակրայի հավաքածուից։ Պատռվել է զգեստի աջ կողմը, ինչը տեսանելի է լուսանկարներում, որոնք արվել են մրցանակը ստանալուց հետո։
People’s Choice Awards-ը կայացել է հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ Լոպեսը, որը եղել է «Կապույտի երանգներ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին, հաղթել է «Քրեական հեռուստասերիալի սիրելի դերասանուհի» անվանակարգում։












































