Շերոն Սթոունը, ով այս տարի 55 տարեկան է դառնում և ով 10-15 տարով երիտասարդ է երևում իր տարիքից, չի պատրաստվում վիրաբուժությամբ պայքարել ծերության դեմ և բոլոր կանանց էլ այդ քայլին չդիմելու խորհուրդ է տալիս:
«Ես երբեք այն մարդկանցից չեմ եղել, ովքեր ստում են իրենց տարիքի վերաբերյալ: Ես միշտ համարել եմ, որ ծերացումն այն չէ, ինչի դեմ պետք է պայքարել, այլ այն, ինչին պետք է հասնել»,- ասել է նա:
Դա չի նշանակում, որ ոչինչ հարկավոր չէ անել ինքդ քեզ լավ ֆիզիկական վիճակում պահելու համար: Ինքը՝ Շերոնը մարզադահլիճների ակտիվ կողմնակից է: «Ես շատ եմ մարզվում, որովհետև դա ինձ դուր է գալիս: Դա մաքրում է ուղեղն ամեն ինչից, ինչը կյանքը գցում է քեզ վրա»,- հավելել է դերասանուհին:










































