ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Մունզեր Մունզերը հայտարարել է, որ Հալեպի դպրոցներից մեկի տարածքում հայտնաբերվել է սիրիացի զինվորների զանգվածային հուղարկավորման վայր, որտեղ 23 դի է գտնվել։ Նշվում է, որ դպրոցը կիրառվել է ահաբեկիչների կողմից որպես շտաբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Մունզերը նամակով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ տեսարանի ականատեսն են դարձել Հալեպի արևելյան շրջաններն ազատագրելուց հետո՝ Էս-Սուկարի շրջանի «Մուհադասա» դպրոցում։
Նրա խոսքով՝ Սիրիայի իշխանություններին հաջողվել է բացահայտել 20 սպանվածների ինքնությունը։
Մունզերը նաև նշել է, որ այդ դպրոցը ծառայել է որպես շտաբ-բնակարան մի կազմակերպության, որին մի քանի պետությունների կառավարություններ դասում են չափավոր զինված ընդդիմության շարքերը։








































