Հայտնի երգիչ Սթինգը հայտարարել է տասը տարվա ընթացքում իր առաջին ալբոմի թողարկման մասին:
Ինչպես հաղորդում է The Rolling Stone-ը, ձայնասկավառակը կստանա The Last Ship անվանումը և կթողարկվի սեպտեմբերի 24-ին: Ռելիզն իրենից ներկայացնում է մյուզիքլի աուդիոտարբերակը, որի վրա աշխատել է երգիչը:
Ինչպես հայտարարել է Սթինգը, ալբոմը «չմշակված նյութ է, որից կփորագրվի մյուզիքլի քանդակը»:
«Չեմ կարծում, որ այս ալբոմը կծնվեր առանց թատրոնի համար ինչ-որ բան ստեղծելու նախնական ցանկության: Հենց որ սկսեցի գրել այս թեմայով, երգերը սկսեցին ծնվել արագ և նպատակային»,- ասել է Սթինգը:








































