Saturday, 04 07 2026
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

«Չախկալ աչքեր ու նոսր մազեր». Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով վկան լուսանկարով ճանաչել է ամբաստանյալներից մեկին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարանը շարունակեց գործով ապացույց ճանաչված տեսանյութերի հետազոտումը:

Հետազոտվեցին անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների ժամանակ նախաքննական մարմնի տեսանկարահանած նյութերը:

Լուսանկարով ճանաչման չորս գործողություն էր տեսանկարահանվել, որոնցից «արդյունավետ» էր միայն մեկը, երբ վկա Վահագն Մ.-ն չորս անձանց լուսանկարներից ճանաչեց 3-րդ լուսանկարում պատկերված անձին: Այդ անձը ««Գաստիկն» էր՝ Վահան Հակոբյանը:

Վկան աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ ճանապարհին՝ Էրեբունու նախկին զորամասի դիմաց:

Դեպքի օրը՝  2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13.30-ի-13.40-ի սահմաններում վկայի աշխատավայր են մտել երեք երիտասարդներ, որոնցից մեկը՝ հենց լուսանկարում պատկերված անձը, ասել կուզի՝ «Գաստիկը», սիրտը բռնած էր: Ընկերներն ասել են, որ նա վատ է զգում՝ սիրտը ցավում է, ու խնդրել են, որ Վահագնը նրանց մեքենայով հասցնի «Էրեբունի» հիվանդանոց:

Ըստ վկայի՝ երիտասարդի տեսքից երևում էր, որ նա, իրոք, վատ է զգում, քանի որ բռնել էր սիրտը:

Վահագնն իր անձնական «Ֆոլքսվագեն» մեքենայով երեք երիտասարդներին տեղափոխել է, բայց ոչ՝ «Էրեբունի» հիվանդանոց, այլ՝ Նորքի Երրորդ զանգվածում գտնվող «Մերսեդեսների» «սերվիսի» դիմաց:

Վկան նշեց, որ լուսանկարում պատկերված անձին ճանաչել է նրա «խոշոր, չախկալ» աչքերից, նոսր մազերից: Վկան ասաց. «Ինքն ա լավ տպավորվել, որովհետև իրեն վատ էր զգում»:

Քննիչի հարցին՝ վստա՞հ է, որ հենց այդ անձին է իր մեքենայով տեղափոխել, վկան պատասխանեց, որ լուսանկարում պատկերվածը շատ նման է այդ անձին, բայց ինքը հաստատապես չի կարող ասել՝ վստա՞հ է, թե՞ վստահ չէ:

Ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը այս տեսանյութի առնչությամբ հայտարարեց, որ այն պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց, քանի որ վկան ասում է, թե լուսանկարում պատկերված անձին նմանեցնում է դեպքի օրը իր տեղափոխած երիտասարդին, բայց վստահ չէ, դա նույն մարդն է: Մինչդեռ արձանագրություն կազմող քննիչը արձանագրում է, թե վկան ասել է՝ վստահ է, որ լուսանկարում պատկերվածը նույն մարդն է:

Նույն այդ վկան, ըստ պաշտպանի, դատարանում չի ճանաչել ամբաստանյալներից ոչ մեկին:

Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վկային ճանաչման ներկայացված չորս լուսանկարներում պատկերվածներից միայն իր պաշտպանյալը՝ Վահան Հակոբյանն ունի «չախկալ» աչքեր ու նոսր մազեր՝ հատկանիշներ, որոնցով էլ վկան ճանաչել է նրան: Օրենքով՝ լուսանկարով ճանաչման ներկայացնելիս պետք է բոլոր պատկերվածները իրար նման լինեն, չտարբերվեն:

Պաշտպանը նկատեց, որ քննչական գործողությունը նկարահանողը ակտիվորեն մասնակցում էր գործողությանը, հրահանգներ էր տալիս քննիչին, որ տեսախցիկին մոտեցնի լուսանկարների աղյուսակը, կազմած արձանագրությունը, նա նույնիսկ հարցեր էր տալիս, մինչդեռ քննչական գործողության ժամանակ հարց տալու իրավունքը միայն քննիչինն է:

Հետազոտված չորս տեսանյութերից մեկում էլ վկա Կորյուն Հ.-ն մի պահ չորս լուսանկարներից փորձում էր ճանաչել մեկում պատկերված անձին, բայց հետո ասաց, թե ոչ մեկին վստահորեն չի կարող ճանաչել, քանի որ երեք երիտասարդներին տեսել է 25-30 մետր հեռավորությունից, հակառակ մայթից, ինքն էլ այդ ընթացքում խոսում էր հեռախոսով, այնպես որ՝ ուշադիր չի եղել, տարածությունն էլ մեծ էր իրենց միջև: Տեսել է երեք երիտասարդների, որոնք իր կարծիքով՝ 26-27 տարեկան «նիհար-միհար» տղաներ էին:

Երբ քննիչը վկային տեղեկացրեց, որ քննչական գործողությունը տեսաձայնագրվում է՝ տեսանյութը քրեական գործին կցելու համար, վկան անհանգստացավ ու ասաց. «Ձայնագրելը՝ ձայնագրեք, բայց ինձ տելեվիզորով ցույց չտաք…»:

Ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ այս վկան սկզբում ուզում էր «ճանաչել» բոլորովին այլ անձի, այլ ոչ թե չորս լուսանկարների շարքում գտնվող Սարգիս Գրիգորյանի լուսանկարը, բացի այդ՝ նա երեք տղաներին բնութագրել է որպես «նիհար-միհար», իսկ իր պաշտպանյալներն ակնհայտորեն «նիհար-միհար» չեն…

Նշված տեսանյութերի հետազոտումից հետո դատախազն ասաց, որ մնացել է հետազոտելու մեկ լազերային սկավառակ: Այն կհետազոտվի հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 7-ին:

 

Լուսանկարը՝   168.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում