Մայիսի 24-ին՝ ժամը 16:02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի թիվ 188 միջնակարգ դպրոցի (Բեկնազարյան փողոց թիվ 5) հարակից տարածքում շրջվել է ավտոկռունկ:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ «Լիբհեր» մակնիշի 0486 ԷյջՕ պետհամարանիշի ավտոկռունկի ընթացքի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, փլուզվել է դպրոցի հարակից ստոգետնյա օժանդակ կառույցի երկաթբետոնե ծածկը, որի հետևանքով ավտոկռունկը շրջվել է` հայտնվելով առաջացած փոսի մեջ: Ավտոկռունկի վարորդ, 1964 թվականին ծնված Ավետիս Նազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների տեղ հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:








































