Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան հուսով է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը հաշվի կառնի Թուրքիայի հանդեպ բծախնդիր վերաբերմունքը՝ կապված Սիրիայի հակամարտության ու Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի հետ։
Քուրթուլմուշը վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ Սպիտակ տանը կկատարվեն փոփոխություններ, որոնք կազդեն Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների վրա.
«ԱՄՆ-ը մասնավորապես պետք է փոփոխություններ մտցնի իր մերձավորարևելյան քաղաքականությունում ու դադարեցնի PYD-ի ահաբեկիչներին աջակցելոըն։ Այսինք Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ PYD-ը տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակներին հասնելու միջոց չէ։
Դժբախտաբար Գյուլենն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վրա բացասաբար է ազդում այն փաստը, որ FETÖ-ի առաջնորդը դեռ շարունակում է ղեկավարել իր հանցավոր ցանցը։ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի կայուն ժողովրդավարությամբ Թուրքիայի ու FETÖ-ի ղեկավարի միջև»։







































