Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Մոսուլի կառավարական գլխավոր շենքի վրա, որը մինչ այդ գտնվում էր ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո։
Իսլամականները դուրս են մղվել նաև Մոսուլի արևելքում գտնվող մի շարք կարևոր շենքերից, ազատագրվել են նահանգապետի նստավայրը, Մոսուլի համալսարանը։
Մոսուլը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվում է 2014 թվականից։ Քաղաքը ԴԱԻՇ-ից ազատագրելու գործողությունը պաշտոնապես մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։ Գրոհին մասնակցում են իրաքյան բանակը, շիա աշխարհազորայինները և քրդերի ջոկատները։










































