Google-ի ծառայությունները՝ ներառյալ որոնումը, Gmail-ը, YouTube-ը և Google Drive-ը ուրբաթ լույս շաբաթ օրվա գիշերը մի քանի րոպե չեն աշխատել՝ հայտնում է Digit.ru-ն:
Ընկերությունը հաստատում է, որ օգտատերերի հարցումների 50-70 տոկոսը մերժվել է սերվերների կողմից, սակայն մեկ րոպե անց վերականգվել մասամբ, 4 րոպե անց՝ լիովին:
Sky News-ը, հղում անելով GoSquared վերլուծական ընկերությանը, հայտնում է, որ Google-ի ծառայությունների անջատման հետևանքով համաշխարհային վեբ-թրաֆիքի անկումը կազմել է 40 տոկոս: Փորձագետներն այդ դեպքն աննախադեպ են համարել: Նախկինում Google-ի ծառայությունների անջատում տեղի ունեցել էր, բայց ոչ միաժամանակյա:
Փորձագետները գնահատել են նաև ամերիկյան ընկերության կորուստը ծառայությունների անջատումից: Այն կարող է կազմել կես միլիոն դոլար:
Ծառայությունների անկման պատճառը հայտնի չէ:







































