Կանայք ժամադրությունից առաջ ավելի շատ անհանգստանում են այն տղամարդկանց հետ, որոնց ճանաչել են համացանցի միջոցով, հաղորդում է bagnet-ը:
Ռուզվելտի համալսարանի գիտնականները կարծում են, որ վախի գործոններից մեկն էլ անփորձությունն է: Հետազոտությունը ցույց է տվել, որ առցանց ծանոթությունները, որպես կանոն, ավելի շատ հետաքրքրում է այն աղջիկներին, որոնք հաջողակ չեն իրական կյանքում:
«Աղջիկներին, չգիտես ինչու, թվում է, որ առցանց ծանոթություններ նախընտրում են հուսահատ տղամարդիկ կամ նրանք, ովքեր սոցիալական շփման խնդիր ունեն: Սակայն այն բանից հետո, երբ մարդիկ մեկ անգամ փորձում են ծանոթանալ համացանցով, նրանք դադարում են հավատալ կարծրատիպերին»,- ասել է հետազոտության հեղինակ Ջիլ Կոլումանը:








































