Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ձևական է ու անատամ. Թևան Պողոսյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: «Մի կողմից կարող ենք հասկանալ, որ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից երկուսը փոխել են համանախագահներին և ռոտացիոն խնդիր կա, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ Մինսկի խմբի աշխատանքները և դերը պետք է գնահատվեն ըստ արժանվույն, ինչը չի արվում: Նրանք հղում են անում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն շատ լավ գիտեն, թե որ կողմն է խուսափում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց և ալարում են մեկ տողով նշել այդ մասին»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` Մինսկի խմբի համանախագահները պետք է առաջին հերթին  կենտրոնանային այն հանգամանքի վրա, որ հարձակումն այս անգամ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, ոչ թե հայկական կողմից պահանջեին վերադարձնել Հայաստանի տարածքում մնացած ադրբեջանցի դիվերսանտի դիակը: «Ադրբեջանը պահանջում է իր դիվերսանտի դիակը, սակայն այդ երկիրը նախ պետք է բացատրություն տա, թե ինչպես է այդ դիակը հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և միայն դրանից հետո իրավունք կունենա պահանջելու դիակը»,- ընդգծել է Պողոսյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ նման հերթապահ հայտարարություններ տարածելով` Մինսկի խումբը ինքն իր պատվի հետ է խաղում: «Մենք գնահատում ենք այն աշխատանքը, որ Մինսկի խմբի համանախագահները կատարել են մայիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն նրանք պետք է պահանջատեր լինեն, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Նրանք շատ լավ գիտեն, թե որ կողմն է մերժում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունները: Եվ լա վ կլինի, որ նրանք Ադրբեջանին ստիպեն հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք իրենց իսկ ջանքերով ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ»,- հավելել է Թևան Պողոսյանը:

Եզրափակելով խոսքը` պատգամավորը ցավով նշել է, որ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն ուղղակի ձևական բնույթ ունի և նպաստում է տարածաշրջանում լարվածություն առաջացնելու Ադրբեջանի քաղաքականության շարունակականությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում