Ջոնս Հոպկինսի մասնավոր հետազոտական համալսարանի գիտնականները պարզել են, որ հետճաշյա քունը՝ նույնիսկ կարճատև, լավացնում է հիշողությունը և ակտիվացնում միտքը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Նշվում է, որ ցերեկային քնի ժամանակ նաև լավանում է նյութափոխանակությունը: Գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ կարճատև ցերեկային քունը բարելավում է տեղեկություն մտապահելու մարդու ունակությունը:
Այս տվյալները հաստատել են նաև գերմանական Դյուսելդորֆի համալսարանի գիտնականները: 6 րոպե, 30 րոպե քնելով և առանց քնելու 30 բառ մտապահելու փորձերի արդյունքում զգալիորեն ավելի լավ արդյունքներ են գրանցել մասնակիցները, որոնց հանգստանալու և քնելու հնարավորություն են տվել:







































