Թվում է, թե Victoria’s Secret-ի հայտնի հրեշտակները ոչնչից չպետք է ամաչեն, քանի որ ամբողջ աշխարհն է հետևում լողազգեստներով և ներքնազգեստներով նրանց լուսանկարներին: Սակայն, ինչպես պարզվել է, մոդելներից ոմանք հրաժարվում են մերկ լուսանկարվել:
Ալեսանդրա Ամբրոսիոն, օրինակ, The Cut պորտալին տված հարցազրույցում ասել է, որ սկզբունքորեն ամբողջովին մերկ չի լուսանկարվում, չնայած որ շատ են եղել այնպիսի ֆոտոշարքեր, որոնք կարելի է անկեղծ համարել:
«Ես երբեք մերկ չեմ լուսանկարվում: Ես անհարմար եմ զգում այդ տեսքով կանգնել ֆոտոխցիկի առջև, այդ պատճառով էլ, եթե նույնիսկ լուսանկարում ես մերկ եմ երևում, իրականում իմ հագին վարտիք կա, կամ ձեռքերով փակում եմ կուրծքս»:
Այն, որ չափազանց բաց նկարահանումներից անհարմարություն է զգում, խոստովանել է նաև Ալեսանդրայի գործընկեր Իզաբելի Ֆոնտանան, ում հետ միասին Ամբրոսիոն նկարահանվել էր Pirelli օրացույցի հոբելյանական համարի համար:
Իսկ մերկ նկարահանման ամենամոլի հակառակորդը Կոկո Ռոշան է, ով անցած տարի բրազիլական Elle-ի համար արված ֆոտոշարքի պատճառով սկանդալ էր սարքել՝ հայտարարելով, որ ամսագրի խմբագիրներն առանց իր թույլտվության ֆոտոշոփի օգնությամբ «մերկացրել» են իրեն:
Սակայն մոդելային բիզնեսի որոշ ներկայացուցիչների համար այդ տեսակ նկարահանումներն ուղղակի իրենց աշխատանքի մասն են կազմում: Միրանդա Քերը 2009 թ. մերկացել էր Rolling Stone ամսագրի համար։ Կառլի Քլոսը իր ոչ երկար կարիերայի ընթացքում արդեն մի քանի անգամ մերկ է նկարահանվել:
Իսկ ահա բաց ֆոտոշարքերի վետերան Քեյթ Մոսը ֆոտոխցիկի առջև իրեն լավ է զգում թե՛ հագուստով, թե՛ առանց հագուստի: Սակայն նա էլ է խոստովանել, որ կարիերայի սկզբում նման նկարահանումներն իր համար ուղղակի փորձություն են եղել, որոնք նա կարողացել է հաղթահարել:
1. Ալեսանդրա Ամբրոսիո

2. Ալեսանդրա Ամբրոսիո, Հելենա Քրիստենսեն, Կառոլինա Կուրկովա, Ալեքս Վեք, Միրանդա Քեր, Իզաբելի Ֆոնտանան Pirelli օրացույցի համա

3. Միրանդա Քերը Rolling Stone-ի շապիկին

4. Մերկ Քեյթ Մոսը կարիերայի սկզբում











































