Ֆրանսիայի Լազուրե ափին՝ Նիցցա քաղաքում 2 անհայտ անձինք զինված կողոպուտ են իրականացրել: Հարձակման է ենթարկվել «Միջերկրածովյան ապարանք» շքեղ հյուրանոցը:
Հանցագործները, հյուրանոցի աշխատակիցներին սպառնալով սառը զենքով և ատրճանակով, կոտրել են 2 ոչ մեծ ցուցափեղկերի պատուհանները և շատ առևանգված իրերի հետ մեկտեղ վերցրել նաև թանկարժեք ապրանքանիշի ժամացույցներ: Նրանք հասցրել են մոտոցիկլետով անհետանալ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Հանցագործության վայրում քննիչներն են աշխատում: Ոստիկանությունում դեռևս դժվարանում են ասել ստացված վնասի մոտավոր չափը:







































