Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին գումար չեն խնայում իրենց 6 երեխաների համար, գրում է storystar.ru-ն:
Աստղային զույգի կարողությունը միլիոնների է հասնում, ինչը թույլ է տալիս նրանց երես տալ երեխաներին:
Հայտնի է, որ անցած շաբաթ ամուսիններն իրենց ավագ որդուն՝ 12-ամյա Մեդոքսին, նվիրել են 6 հազար դոլար արժողությամբ կիթառ:
Տղան սովորում է կիթառ նվագել, երազում է դառնալ հայտնի կիթառահար: Fender Stratocaster կիթառը նրան պետք է օգնի:
Զարմանալի չէ, որ ծնողները նպաստում են տղայի այդ գաղափարի իրականացմանը: Ավելին՝ Բրեդն անձամբ մանկական տարիքում երազել է ռոք-երաժիշտ դառնալ:









































