Ջեյմս Մեյերը, որը ժամանակակից ամերիկացի «ամենաթանկ» նկարիչ Ջասփեր Ջոնսի օգնականն է, մեղադրվում է նրա անավարտ 22 գործերը գողանալու համար: Նա այնուհետ դրանք վաճառել է՝ այդպիսով 6 տարում աշխատելով 6.5 մլն դոլար: Այս մասին հայտնում է The NY Daily News-ը՝ հղում անելով դատարանի հաղորդագրությանը:
Մեյերն ավելի քան 25 տարի համարվել է 83-ամյա Ջոնսի արխիվի պահապանը: Նա պատկերասրահի աշխատողներին ու գնորդներին վստահեցրել է, որ նկարիչը դրանք իրեն է նվիրել:
«Պահապանը» ձերբակալվել է չորեքշաբթի՝ Սոլսբերիի իր տանը: Նրան 250 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել: Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկման առավելագույն պատժաչափ:








































