Եգիպտոսում բռնկված անկարգություններից հետո իսլամիստներն ընտրել են վարչական շենքերի, կառավարական հաստատությունների, ոստիկանական տեղամասերի, ինչպես նաև ղպտիական եկեղեցիների զանգվածային հրկիզման մարտավարությունը: Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայում Ղպտիական ուղղափառ եկեղեցու ղեկավարին, հրկիզվել է ավելի քան 50 եկեղեցի, տասնյակ տներ, հաստատություններ և խանութներ, որոնք պատկանում են ղպտիներին:
Մասնավորապես, այրվել է Սոհագ քաղաքում գտնվող Մար Գերգիս եկեղեցին, քրիստոնյա երիտասարդության կենտրոնը Ֆաոյումում և քրիստոնեական հնագույն շինություններից մեկը, որը կառուցվել է 4-րդ դարում Մինյա քաղաքում՝ Սուրբ Մարիամ եկեղեցին:
ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի որոշ շրջաններում ի պաշտպանություն քրիիստոնեական տաճարների ոտքի են կանգնել ոչ միայն ղպտիները, այլ նաև տեղի բնակիչ մուսուլմանները:
Ամբողջությամբ հրկիզվել է նաև Ռաբաա Ալ-Ադաուիյա մզկիթը երկրի մայրաքաղաք Կահիրեում: Կրակից տուժել են նաև մոտակա մի քանի բնակելի շենքերը:







































