Իրանի իշխանությունները դատապարտել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կատարված ահաբեկչությունն ու ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Աբաս Արակչիին:
Բեյրույթի հարավային շիայական Դահիա շրջանում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 22 մարդ, տուժել ավելի 325-ը: Այս մասին փոխանցում է France Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության և Կարմիր Խաչի տեղական բաժանմունքի տվյալները:
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Երկրորդ լիբանանյան պատերազմի (2006) տարելիցի նախաշեմին ժողովուրդը նախկինի պես կարող է դիմակայել իսրայելական ռեժիմի դավադրությունը՝ ուղղված երկրում իրավիճակի ապակայունացմանը:
Իր հերթին, ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել Լիբանանի ժողովրդին՝ պահպանել ազգային միասնությունը՝ երկրում կայունությունը խաթարելու փորձերի դեմ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է սիրիական ճգնաժամին որևէ միջամտությունից զերծ մնալու կարևորությունը լիբանանյան բոլոր կողմերի համար:
Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ խիտ բնակեցված շրջանում ականապատված մեքենայի պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:









































