ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին կոչ է արել լքել Եգիպտոսը, որտեղ վերջին երկու օրերին բախումների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:
Դիվանագիտական գերատեսչությունն ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ զբոսաշրջիկների շրջանում հայտնի աֆրիկյան այս երկիր այցելությունից, հաղորդում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի իշխանություններն արտակարգ դրություն և պարեկային ժամ են սահմանել երկրում:







































