Դիզայներ Ժուլյեն Կանավեզեսը մի փաթեթ է մշակել, որն առանց ավելորդ բառերի խոսում է արտադրանքի հատկանիշների մասին: Հազի դեմ սառցաշաքարի փաթեթավորման վրա մարդիկ են պատկերված, ովքեր տառապում են մրսածությունից: Նրանց վզերը փաթաթված են դեղամիջոցի փաթեթով, իսկ բացելով այն, դուք ազատում եք նրանց տառապանքներից:
Գովազդային արշավն ուղեկցվում է հետևյալ կարգախոսով՝ բացի՛ր ձայնդ: Արտադրողները պնդում են, որ սառցաշաքարն, իրոք, փափկեցնում է կոկորդը և ազատում հազից:








































