Wednesday, 24 06 2026
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ

Առաջնային արդյունքի էֆեկտը

Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Ալեքսանդր Նավալնին իրար հետևից բացահայտում է իշխանության թեկնածուի՝ Սոբյանինի և նրա հարազատների միլիոնների հասնող ունեցվածքը: Բացահայտումները մեկը մյուսից տպավորիչ են, և ի՞նչ: Ոչինչ։ Սոբյանինն, իհարկե, կդառնա քաղաքապետ, որովհետև այդպես է ուզում իշխանությունը: Ի՞նչ կլինի բացահայտումների հետ: Ոչինչ էլ չի լինի։ Հասարակության մի մասը կծանոթանա, գլուխը կտարուբերի, կզայրանա, գուցե չի զարմանա, ու ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է։ Հասարակությունը դուրս չի գա փողոց՝ ընդվզումների:

Բանն այն է, որ հետխորհրդային երկրներում առկա է մի հետաքրքիր հասարակական սինդրոմ: Երբ բացահայտորեն ներկայացվում է, որ այս կամ այն պաշտոնյան միլիոնատեր է, որը սակայն, մեղմ ասած, չունի իրավաբանական հիմքեր, հասարակության մոտ դա ամպրոպի էֆեկտ չի թողնում: Մարդիկ չեն զարմանում, այլ ընդամենը համոզվում են, որ մինչև այդ էլ ճիշտ են իմացել՝ որ այդ պաշտոնյան միլիոնատեր է և իր ունեցվածքը, բնականաբար, դիզել է հանցավոր, կոռուպցիոն ճանապարհներով:

Նույնն է Հայաստանում: Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ բացահայտվեց Տարոն Մարգարյանի ունեցվածքը, որի իրավական հիմքերը, մեղմ ասած, թույլ էին, սակայն՝ ոչինչ։ Հասարակությունը չելավ փողոց ու նրա պաշտոնանկությունը չպահանջեց: Մարդիկ առանց ավելորդ զարմանքի են ընդունում քաղաքապետի, նախարարի, վարչապետի, նախագահի, նրանց հարազատների ու բարեկամների միլիոնատերությունը, դրանց մասին աղաղակող բացահայտումները: Ի՞նչն է այս ամենի պատճառը: Նախևառաջ դա, իհարկե, պետական ավանդույթների, պետականության գիտակցության ու զգացողության, պետականապաշտության մշակույթի բացակայությունն է: Մարդիկ պետությունը չեն ընկալում որպես ընդհանուր մի մեխանիզմ, որը կամ բոլորին է պաշտպանում, կամ վերածվում է բոլորի գլխին կանգնած վտանգի, պարզապես մեկին այդ վտանգն արագ կհարվածի, մյուսին՝ քիչ ավելի ուշ: Ընդ որում, վտանգը սպառնում է նաև հենց այն պաշտոնյաներին, որոնք իրենց զգում են ապահով՝ իրենց միլիոնների ու թիկնապահների հետ:

Այդ գիտակցության, ավանդույթների ու մշակույթի բացակայությունը հանգեցնում է նրան, որ պետական պաշտոնի օգտագործումն անձնական նպատակներով, ստացել է որոշակի լեգիտիմություն: Գողանում է նաև պահակը՝ ներքուստ համոզված լինելով, որ եթե ինքն էլ նախագահ լիներ, կգողանար: Պահակը նույնիսկ կարող է բարձրաձայն խոսել այդ մասին: Սա անբացատրելի մի հոգեվիճակ ու մտածողություն է, որը շանթարգելի դեր է կատարում պաշտոնյաների հանցագործությունների բացահայտման որևէ դեպքի համար:

Մեկ այլ պատճառ է այն, որ երկրում չկա դատական համակարգ, արդարադատություն, որը կապահովեր իրավական խնդիրների հանգուցալուծում և պատասխանատվության կենթարկվեին հանցագործ պաշտոնյաները: Այդ համակարգը չկա, պատասխանատվության սահմանադրական մեխանիզմները չեն աշխատում, իսկ հասարակական, քաղաքացիական մեխանիզմներ էլ գոյություն չունեն։ Որևէ ընդդիմադիր ուժ՝ կուսակցություն կամ միավորում, դեռևս չի առաջարկել պատասխանատվության, այսպես ասած, այլընտրանքային մեխանիզմներ, որոնք կգործեին՝ թեկուզ պարբերական արդյունավետությամբ, և հասարակության մոտ կչեզոքացնեին անտարբերության ու անզորության զգացումը: Երբ երկրում չկա անկախ դատական համակարգ, հասարակության համար պատասխանատվության այլընտրանքային համակարգի ձևավորումը կարևոր ռազմավարական խնդիր է: Դատական համակարգին ուղղված արդարադատության պահանջները չեն աշխատում: Այդ պահանջները չեն ապահովում համընդհանուր մոբիլիզացիա, որովհետև, ըստ էության, չեն ենթադրում պրակտիկ գործողություններ, որոնց առաջնային արդյունքը լինելու է պատասխանատվության իրացումը: Իսկ եթե լինի գործընթաց, որի անմիջական արդյունքը, առաջնային արդյունքը հենց պատասխանատվության իրացումն է լինելու՝ պաշտոնյային հասարակության առաջ պատասխան տալուն մղելը, պատասխանն ու հաշվետվությունն անխուսափելի դարձնելը, ապա հասարակական մոբիլիզացիայի աստիճանն այդ գործընթացի շուրջ շատ ավելին կլինի: Օրինակը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարն էր: Մարդիկ համախմբվեցին ու ներգրավվեցին, որովհետև կար կոնկրետ առաջնային արդյունք՝ մարդը չէր վճարում տվյալ տեղում տվյալ 50 դրամ ավելին: Առաջին հայացքից դա ընդամենը 50 դրամ էր, սակայն իրականում դա երևույթ էր՝ առաջնային արդյունքի էֆեկտ: Փոխարենը, քաղաքապետարանի երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջն, օրինակ, չունեցավ այդ էֆեկտը: Ավելին, առկա էֆեկտի նույնիսկ կեսը կամ թեկուզ քառորդը չունեցավ, որովհետև պահանջի մեջ կոնկրետ գործողության առումով առաջնային արդյունքը տեսանելի չէ:

Իշխող համակարգի դեմ հասարակական պայքարի մեթոդաբանությունը՝ անկախ դատական համակարգի, սահմանադրապաշտ դատաիրավական համակարգի բացակայության, ինչպես նաև կոռուպցիայի հանդեպ հանրային զարմանքի բացակայության ու որպես հետևանք՝ ըստ էության անտարբերության պայմաններում, անպայմանորեն պետք է դիտարկի առաջնային արդյունքի խնդիրը: Անշուշտ, դա հեշտ լուծելի հարց չէ, որովհետև շատ նուրբ են քաղաքացիական իրավունքների և անկարգության սահմաններն այս դեպքում, բայց առանց դրա իշխանության հանցագործությունների հանրային բացահայտման էֆեկտը ոչ միայն զրոյական է, այլ նույնիսկ գործում է մինուսով ազդեցությամբ: Ամեն մի նոր բացահայտում՝ պատասխանատվության չբերելու, անպատիժ մնալու պայմաններում, արժեզրկում է հաջորդ բացահայտումները, եթե անգամ դրանք լինեն մեկը մյուսից աղմկոտ: Մինչդեռ այդ բացահայտումները կոնկրետ փաստական, հասարակության զինանոցի համեմատաբար նոր ու կարևոր ձեռքբերում են, և եթե դրանք էլ արժեզրկվեն անարդյունավետության պատճառով, ապա զինանոցի կորուստն այս դեպքում իսկապես մեծ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում