Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Եթե Հայաստանն ընտրություն կատարի հօգուտ ԵՄ-ի՝ Մոսկվան վերակառուցումներ կանի իր քաղաքականության մեջ»

«Ընդհանրապես շատ մեկնաբանություններ են հնչում այդ կապակցությամբ: Ոմանք ասում են, թե Վ․ Պուտինի այցն Ադրբեջան փառահեղ տրիումֆ էր, մյուսները, ինչպես օրինակ Ռ․ Միրկադիրովը, կարծում են, որ այն ձախողված էր: Ես ձեռնպահ կմնամ նմանատիպ ծայրահեղ մեկնաբանություններից, որովհետև դա այց էր, որը նախատեսում էր որոշակի հարցերի քննարկում, որոնք և՛ քննարկվեցին, և՛ իրենց լուծումները ստացան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, նման կարծիք հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Կովկասագետների ընկերության» նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Նա նշեց, որ այցն աշխատանքային էր, հետևաբար այն բոլոր մեկնաբանությունները, որ Վ․ Պուտինին դիմավորեց ոչ թե երկրի նախագահն, այլ փոխվարչապետը, և թե դա ցույց է տալիս ամբողջ Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքը՝ իրականությանը չեն համապատասխանում․ «Քննարկվեցին սոցիալ-տնտեսական հարցեր, և այդ ամենի հետ մեկտեղ ՌԴ նախագահը չմոռացավ նաև Հայաստանի հետաքրքրությունների մասին: Այդ է վկայում հատուկ շեշտադրությամբ նրա ընդգծելը, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Բաքվում, օրինակ, ոչ բոլորն են այդ կարծիքին, և ինչպես նրանք են ասում, եթե Հայաստանն իր զորքերն, իրենց իսկ խոսքերով ասած, «օկուպացված տարածքներից» չհանի, ապա վատ կլինի:Պուտինը դա ընդգծեց, և հետևաբար ադրբեջանական դիվանագիտությունը կփորձի Պուտինի այցն Ադրբեջան որպես ճնշում գործադրել Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դա էլ այսպիսի բացասական երանգներ առաջացրեց Հայաստանում, իսկ Հայաստանում շատ հաճախ արձագանքը չի համպատասխանում գործընթացներին»:

Միևնույն ժամանակ, Ա․ Կռիլովի գնահատմամբ, այն, որ Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը զարգանում է և զարգանում է բավականին ինտենսիվ կերպով՝ միանգամայն ակնհայտ է, և դա ներառում է թե՛ էներգետիկ, թե՛ տրանսպորտի, թե՛ ռազմատեխնիկական ոլորտները։

«Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների հետ զարգացնել իր հարաբերությունները, բայց միայն այնքանով, որքանով այդ պետությունները ցանկություն կցուցաբերեն։ Այստեղ, օրինակ, Հայաստանին ոչ ոք չի ստիպում ռուսական նախագծերին՝ Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը, անդամակցել: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և Ռուսաստանը Հայաստանին որպես ինքնիշխան պետության է վերաբերվում։ Եվ եթե Հայաստանն իր ընտրությունը կատարի հօգուտ Եվրոպական միության, ապա Ռուսաստանն ընդամենը համապատասխան վերակառուցումներ կանի իր քաղաքականության մեջ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում