Համացանցում հայտնվել է Էմինեմի նոր Survival թրեքը: Երգի պրեմիերան կայացել է Call of Duty: Ghosts խաղի մեջ: Ավելի ուշ այդ ստեղծագործությունը տեղադրվել է ռեփերի պաշտոնական կայքում:
Survival-ը կմտնի Էմինեմի հաջորդ ստուդիական ալբոմի մեջ: Ո՛չ նոր հավաքածուի անունը, ո՛չ թողարկման կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ սկավառակը վաճառքում կհայտնվի 2013 թ.: Փետրվարին այդ մասին հայտարարել էր Shady Records-ի տնօրեն Փոլ Ռոզենբերգը:
Բացի այդ, 2012 թ. աշնանից ռեփերի կայքում վաճառվել են շապիկներ, որոնց վրա երգչի ալբոմների թողարկման տարեթվերն են եղել, այդ թվում 2013-ը:










































