Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ գործընթացը կսկսվի նոյեմբերի 1-ին Հանովերի դատարանում: Վուլֆի դեմ ապրիլին առաջադրվել էր կաշառքի ստացման մեղադրանք: Այս մասին հայտնում է Welt պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ գործընթացի մեկնարկի ժամկետների մասին կհայտարարվի օգոստոսի 27-ին: Դատարանում տեղեկությունը դեռևս չեն հաստատել:
Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը լքել է 2012-ի փետրվարին՝ ծառայողական դիրքերի չարաշահման և ֆինանսական եկամուտների ստացման մեղադրանքներով: Քննչական մարմինները նրա դեմ հետաքննություն էին սկսել միանգամից մի քանի դրվագով: Սակայն գործերի մեծ մասը «ձախողվել» է:
Մնացել է միայն մեկ գործ՝Վուլֆի հարուստ ընկեր, կինոպրոդյուսեր Դեվիդ Գրյոնեվոլդի կողմից Վուլֆի և նրա կնոջ հյուրանոցային ծախսերի փակման դիմաց գործարարի նախագծերից մեկի աջակցման վերաբերյալ: Խոսքը 2008-ին Օկտոբերֆեստի ժամանակ տեղ գտած ծախսերի մասին է: Այդ ժամանակ Վուլֆը զբաղեցրել է Ներքին Սաքսոնիայի դաշնային հողի վարչապետի պաշտոնը:







































