Իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի կալանքը կշարունակվի ևս 30 օրով: Այս մասին հաղորդում է МЕНА լրատվական գործակալությունը:
Մուրսին հուլիսի 26-ին կալանքի տակ էր վերցվել, հայտնում է ITAR-TASS-ը:
Նրան առաջադրվել է միանգամից մի քանի մեղադրանք՝ լրտեսություն ու պետական դավաճանություն, 2011-ի սկզբին հակակառավարական ելույթների ժամանակ փախուստ բանտից, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցություն, բանտարկյալների մահ ու ցուցարարների սպանություն:










































