Տոկիոյի ժամանակակից արվեստների թանգարանն ուրախացրել է փոքրիկներին Haunted Play House մանկական ցուցահանդեսով: Բացի հոգիների առկայությունց, կարելի է անել այն, ինչը սովորաբար չի թույլատրվում ցուցահանդեսներում: Կարելի է կտավներին դիպչել, վազել, աղմկել:
Նման հետաքրքիր գաղափարի հեղինակները Torafu Architects-ի դիզայներներն են: Այդ ուրախ հարթակն իր մեջ ներառում է առեղծվածային միջանցքներ, կտավներ, որոնք կարծես հետևում են ցուցահանդեսի այցելուների ամեն մի քայլափոխին, ինչպես նաև հատուկ լուսավորություն, որն էլ ստեղծում է սահմռկեցուցիչ մթնոլորտ:
Պատկերասրահի կենտրոնում ներկայացված են Վերմերի և Վան Գոգի կտավները: Առաջին հայացքից բոլոր կտավները շատ սովորական են թվում, բայց հերիք է մի քիչ ուշադիր լինել, և նրանց հետ արտասովոր բաներ են տեղի ունենում՝ նրանք շարժվում են և թարթում են աչքերը:









































