Հունաստանի արևելյան Վելեստինո քաղաքում զինված հանցագործները բանկ են թալանել: Հանցագործները հեռացել են 317 հազար եվրոյով: Նրանց հաջողվել է թաքնվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կեղծամներով, արևապաշտպան ակնոցներով ու զրահապատ բաճկոններով թալանչիները տեղի բանկ էին ներուժել և զենքի սպառնալիքով գանձարանից 317 հազար եվրո ստացել:
Ոստիկանությունը փնտրում է նրանց: Շրջանի ավտոմայրուղիներին հավելյալ անցակետեր են տեղակայվել:
Իրավապահներին առայժմ հաջողվել է հայտնաբերել հրդեհված մեքենան, որը հանցագործները թողել էին քաղաքից 2.5 կմ հեռավորության վրա: Որոշ տվյալներով՝ մեքենան գրանցված է որպես «գողացված»:







































