YouTube-ը և այլ վիդեոհոսթինգները բրիտանական իշխանությունների ճնշման ներքո պատրաստվում են վարկանիշների նոր համակարգ սահմանել, որը թույլ կտա երեխաներին հեռու պահել մեծերի համար նախատեսված տեսանյութերից։
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, հղում կատարելով իր աղբյուրին, կառավարությունը, համացանցային ընկերությունները և մեդիա կարգավորողներն ուսումնասիրում են տարիքային բաժանումների օգտագործման հնարավորությունը:
Ըստ պարբերականի տվյալների՝ նոր համակարգը թույլ կտա օգտատերերին նշել, թե որ տարիքային խմբի համար է նախատեսված տեսանյութը:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք այդ դասակարգումը YouTube-ի միայն բրիտանակա՞ն տարբերակի համար է, թե այն ընդհանուր բնույթ է կրելու:









































