Նոր Զելանդիայի բնակչուհին կիսաքուն վիճակում հաղթահարել է մոտ 300 կմ, հայտնում է The Telegraph-ը:
Կնոջն իր մեքենայի ղեկին քնած վիճակում հայտնաբերել են Մաունգ-Մաունգանուի քաղաքի ավտոկայանատեղիում:
Պարզվել է, որ կինը գրեթե անգիտակից վիճակում հասել է այն վայր, որտեղ երբևէ բնակվել է:
Նա չի հիշել, թե ինչպես է ուղևորվել Համիլտոնից օգոստոսի 14-ին:
Կնոջը հայտնաբերելուն օգնել է նրա բջջայինի գտնվելու վայրը: Ոստիկանները նաև պարզել են, որ ղեկին գտնվելիս կինն ուղարկել է sms-հաղորդագրություններ:
Հաղորդագրությունները ստացողներն International Business Times-ին ասել են, որ կինը քնած է եղել, երբ իրենց գրել է:
Նրան սկսել են որոնել այն բանից հետո, երբ ծանոթ կանանցից մեկը պատմել է փրկարար ծառայությանը, որ նա տառապում է քնի խանգարմամբ ու ղեկին նստել է քնաբեր ընդունելուց հետո:
Ներկայումս ոստիկանությունը ցանկանում է կնոջը զրկել վարորդական իրավունքից, ինչպես նաև հարկադրաբար ուղարկել բժշկական զննության:








































