Չինաստանի իշխանությունները որոշել են կրճատել պաշտոնյաների՝ պաշտոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերը, հաղորդում է «Սինխուան»՝ հղում անելով օգոստոսի 12-ի որոշմանը:
Համապատասխան փաստաթուղթը կազմվել է Չինաստանի Կոմկուսի քարոզչության բաժնի, ֆիմնանսների նախարարության, մշակույթի նախարարության և աուդիտի ազգային ծառայության կողմից:
Համաձայն փաստաթղթի՝ պետական պաշտոնյաները պետք է սահմանափակվեն ավելի համեստ ընդունելություններով, չկազմակերպեն կոմերցիոն միջոցառումներ ու չհրավիրեն հայտնի դեմքերի:
Երկրի ղեկավարությունը որոշել է, որ շքեղ տոնակատարությունները պետության հաշվին դժգոհություն են հարուցում քաղաքացիների շրջանում ու խաթարում կոմկուսի իմիջը:
Այսուհետ պաշտոնական ընդունելությունները վերահսկվելու են ավելի խիստ, քան նախկինում:
Եթե պարզվի, որ դրանց վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան նախատեսված էր, կազմակերպիչները խստորեն պատժվելու են:








































