Ֆելիքս Բաշոյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Բաշոյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից:










































