Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան YouTube-ի իր ալիքում նոր տեսահոլովակ է հրապարակել՝ Million Reasons երգի հիման վրա։ Հոլովակը դարձել է համացանցի հիթ՝ 1 օրում ունենալով ավելի քան 1 միլիոն դիտում։
Million Reasons-ը Լեդի Գագայի նախորդ հոլովակի՝ Perfect Illusion-ի շարունակությունն է, որի վերջում երգչուհին հայտնվում է անապատում։ Երկու ստեղծագործությունները ներառված են Joanne ալբոմում, որը Գագան նվիրել է հանգուցյալ մորաքույրին։










































