Խորհրդարանում նոր կանոնակարգ օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ խմբակցությունից դուրս եկող պատգամավորը չպետք է օգտվի խմբակցություններին տրված լիազորություններից, ավելին՝ պետք է զրկվի պատգամավորական մանդատից:
«Խմբակցությունից դուրս գալու պատճառը պետք է լինի միայն ու միայն կուսակցությունից հեռացումը: Եթե դա կա, ապա մանդատը այլևս ուժ չպետք է ունենա: Մեր սահմանադրագետները երբեմն բաներ են ասում, որ ուղղակի չի հասկացում: Մի տարածված թեզ կա՝ սպանի՛ր քո մեջ Նապոլեոնին: Հիմա ես առաջարկում եմ սահմանադրագետներին սպանեն իրենց մեջ Մոնտեսքյուին կամ ում ուզում են սպանեն, բայց խնդիրը լուծեն,- նշեց Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































