Այսօր` դեկտեմբերի 13-ին նշանակված Վանաձորի ավանագու նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը ավագանու արտահերթ նիստ էր նշանակել՝ կապված Վանաձորում հրդեհի հետևանքով տուժած անօթևանների խնդրի հետ:
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշել էր, որ ավագանու նիստերի բոյկոտը շարունակվելու է, հավելելով, որ «Լուսավոր Հայաստան»- ը և նրա շուրջը կանգնած բարերարները օգնություն կցուցաբերեն հրդեհից տուժածներին:
Մանրամասները՝ ավելի ուշ
Լուսանկարը՝ hetq.am-ի









































