Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Լինդսի Լոհանի երկրպագուները ուրախացել են, քանի որ տևական դադարից հետո դերասանուհուն վերստին կկարողանան տեսնել մեծ էկրանին։
Դերասանուհին այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։ Խոսքը «Ստվերները մեր ներսում» (The Shadow Within) նոր ֆիլմի մասին է, որը վարձույթում կհայտնվի հաջորդ տարի։
Դա վերջին գրեթե չորս տարում Լինդսի Լոհանի դերասանական առաջին աշխատանքն է։ Վերջին անգամ Լոհանին էկրանին տեսել են 2013 թվականին, երբ վարձույթում հայտնվեց նրա «Կանիոններ» ֆիլմը։











































