Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հերքել է Reuters գործակալության տարածած տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համատեղ առաջարկ են ուղարկել Հալեպում գտնվող գրոհայիններին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դիվանագետն ընդգծել է, որ ամերիկյան կողմը պահանջում է Հալեպի հարցով պայմանավորվածությունների «անընդունելի պարամետրեր»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է «տեղաշարժի լիարժեք ազատություն ապահովել նրանց, ում դեմ այժմ մարտնչում են սիրիական կառավարական զորքերը»։










































