Ռոբերտ Դաունի-կրտսերը դարձել է HTC սմարթֆոների նոր գովազդային ակցիայի դեմքը, որը կոչվում է Here’s To Change: Հաղորդվում է, որ էկրանի վրա բարձր տեխնոլոգիաների հանճար Թոնի Սթարքին մարմնավորած դերասանը երկամյա պայմանագիր է ստորագրել թայվանական ընկերության հետ:
Առաջին լիարժեք տեսանյութը համացանցում կհայտնվի արդեն օգոստոսի 15-ին, իսկ մինչ այդ առաջարկում ենք գնահատել նախնական տարբերակը:










































