Հնդկական Biocon դեղագործական ընկերությունը պսորիազի բուժման համար նոր դեղամիջոց է ստեղծել: Ըստ բժիշկների՝ այն նախորդներից տարբերվում է իր անվտանգությամբ և արդյունավետությամբ :.
Նոր դեղամիջոցը կոչվում ALZUMAb։ Շնորհիվ յուրահատուկ մոտեցման՝ այն երկարացնում է հիվանդության նահանջի տևողությունը և նվազեցնում վարակների վտանգը:
ALZUMAb-ը ոչ միայն բարելավում է հիվանդի վիճակը, այլև նպաստում է դիմադրողականության բարձրացմանը: Բուժման ընթացքը 24 շաբաթ է տևում: Դեղը նախատեսված է ներերակային ներարկման համար:
Պսորիազը քրոնիկ, բայց ոչ վարակիչ մաշկային հիվանդություն է: Արտաքին նշաններն այն են, որ մաշկի վրա ի հայտ են գալիս կարմիր բծեր, մաշկը չորանում և դառնում է թեփուկավոր: Սա հանգեցնում է բորբոքման: Հիվանդության բարդացմանը կարող են նպաստել ալկոհոլի օգտագործումը, վարակները և սթրեսը:
Պսորիազը կարող է նաև հոդերի հիվանդության առաջացման պատճառ դառնալ։







































