Dhaka Tribune-ի փոխանցմամբ՝ ավելի քան 100 մարդ է վնասվել Բանգլադեշում գնացքում գրանցված հրդեհի պատճառով ծագած հրմշտոցից։ Միջադեպը գրանցվել է երկրի կենտրոնական հատվածում գտնվող Գազիպուր քաղաքում։
Երբ ուղևորները լսել են հրդեհի ազդանշանը, նրանք շտապել են լքել վագոնները և առաջացել է հրմշտոց, որից էլ նրանք ստացել են հիմնական վնասվածքները։ Տուժածների թվում կան բազմաթիվ կանայք ու երեխաներ։
Դեպքի վայր ժամանած հրշեջները կես ժամ անց մարել են կրակը, սակայն դեպի Դաքքա տանող ճանապարհը արգելափակված է մնացել ևս մի քանի ժամ։










































