Մել Գիբսոնը կխաղա «Անզուսպներ 3» ֆիլմում չարագործի կերպար՝ հաղորդել է Entertainment Weekly-ն՝ հղում անելով սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Սիլվեսթեր Ստալոնեին:
Տեղեկություններն այն մասին, որ Գիբսոնը պետք է նկարահանվի մարտաֆիլմի երրորդ մասում, ավելի վաղ էին հայտնվել մամուլում, սակայն Ստալոնեն առաջին անգամ է հաստատել այդ տեղեկությունները: Հայտնի է դարձել նաև, որ կերպարներից մեկին կմարմնավորի Անտոնիա Բանդերասը, ում Ստալոնեն համարում է հիանալի դերասան և ջենթլմեն:
Ֆիլմում նկարահանվելու են նաև Առնոլդ Շվարցենեգերը, Դոլֆ Լունդգրենը, Ջեյսոն Սթեթհեմը, Ջեքի Չանը, Նիքոլաս Քեյջը և Միկկի Ռուրքը:
Ֆիլմի բեմադրմամբ կզբաղվի Պատրիկ Հյուզը:









































