ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցները Մոսկվայում և Մերձմոսկվայում լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 25 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղականությանը և ահաբեկչությանն աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրներին։
Հատուկ գործողությունն իրականացրել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ Ներքին գործերի նախարարության «Է» կենտրոնի և հատուկ նշանակության մարտիկների հետ համատեղ: Ձերբակալություններն իրականացվել են մի քանի տասնյակ հասցեներով:
Ինչպես նշվում է, նրանք կասկածվում են ծայրահեղական գործունեության, ահաբեկչությանն աջակցելու և վահաբիների հետ կապեր ունենալու համար։








































