Ճապոնիայի կառավարությունը խոստանում է առավելագույնս հեշտացնել Օկինավայի բնակիչների կյանքը, ովքեր տուժում են կղզում ամերիկյան ուժերի ներկայությունից: Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Երկուշաբթի առավոտյան 8 Osprey կրկնակի պտուտակներով ուղղաթիռները (կովերտոպլան) Հոնսյուից տեղափոխվել են Օկինավայում գտնվող ԱՄՆ ծովահետևակային կորպուսի ավիաբազա:
Տեղափոխումը նախատեսվում էր անցած շաբաթ, սակայն գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է HH-60 ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպի հետևանքով: Օգոստոսի 5-ին այն կործանվել էր Օկինավայի կենտրոնական հատվածի «Քեմփ Հանսեն» բազայի տարածքում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չէր տուժել, սակայն այն մեծ անհանգստություն էր առաջացրել Ճապոնիայի կառավարության և տեղի բնակչության շրջանում: Կատարվածի առնչությամբ նույնիսկ պաշտոնական բողոք էր ուղղվել Վաշինգտոնին:
Օկինավայում ԱՄՆ ռազմական ներկայության պատճառով տեղի բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներ են արել:








































