Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է Բարոյական առողջության կենտրոն, որում իրականացվում են մետաֆիզիկական պրոցեդուրաներ, բիոէներգետիկա, հոգու թերապիա և այլն։
Ինչպես հաղորդում է Posta թերթը, կլինիկայի հայտարարության մեջ նշվում է, որ սա Թուրքիայում առաջին կենտրոնն է, որտեղ մատուցվելու են ջիներին, չարքերին «վտարելու» ծառայություններ։ Մարդու մեջից չարքերին հեռացնելու համար պահանջում են 400 թուրքական լիրա (շուրջ 113 ԱՄՆ դոլար), իսկ կախարդանքը վերացնելու համար` 200 թուրքական լիրա (շուրջ 56 ԱՄՆ դոլար):
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ լիցենզիա չի տրամադրել կենտրոնի աշխատանքների համար։ Գերատեսչությունը որոշել է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե այդ հաստատության գործունեությունը համապատասխանո՞ւմ է արդյոք օրենքին։









































