Յուրօրինակ Ford Mustang GT-ն աճուրդում վաճառվել է մոտ 400 հազար դոլարով: Դիզայներներն այս ավտոմեքենայի արտաքինը ստեղծելիս փոքր-ինչ նմանեցրել են F-16 Falcon կործանիչին: Հիմնականում նրանք «վերցրել են» կործանիչի կարմիր-սպիտակ գունավորումը՝ կապույտ աստղերով և բնութագրիչ տարբերանշանով: Բացի այդ, ավտոմեքենան ունի 5 լիտրանոց շարժիչ և ապակե տանիք:
Ավտոմեքենայի անիվի սկավառակները, որոնց տրամագիծը 22 դյույմ է պատրաստված են Forgiato ընկերության կողմից:
Վաճառքից ստացված միջոցները կծախսվեն երիտասարդ օդաչուների նախապատրաստման անվճար ծրագրի՝ EAA Young Eagles-ի ֆինանսավորման համար:
Այս մասին հաղորդում է luxurylaunches.com կայքը:











































