Սիրիայի ռազմաօդային ուժերը այսօր գիշեր հարվածներ են հասցրել երկրի արևմուտքում ապստամբների ենթադրյալ դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ: Այս մասին պնդում են Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական ընդդիմադիր խորհրդի աշխատակիցները, տեղեկացնում է Interfax-ը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ ավիահարվածները հասցվել են Լաթակիա նահանգում: Առայժմ տեղեկություններ չկան՝ զոհվածները խաղաղ բնակիչնե՞ր են, թե՞ ապստամբներ:










































