Լատվիայի առողջապահության նախարարությունը առաջարկել է հարկեր մտցնել շոկոլադի և հրուշակեղենի, ինչպես նաև շաքարավազի և աղի ուտեստների համար: Այս մասին հաղորդում է Mixnews-ը:
Բացի այդ, առաջարկվում է նաև հարկեր ներմուծել ըմպելիքների, խոզի յուղի և ճարպի, ուտելիքների մեջ աղի, մարգարինի և այլ մթերքների համար:
Նշենք, որ հարկերի բարձրացման առաջարկություններ ստացվել են նաև Լատվիայի այլ նախարարություններից: Այսպես, շրջակա միջավայրի պահպանության նախարարությունն առաջարկում է ընդլայնել բնական պաշարների համար նախատեսված հարկերը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը՝ ավտոգազի:










































