Մարկ ու Սքոթ Քելլի եղբայրները, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են իրար, իրենց գենետիկ նմանությամբ որոշել են օգնել գիտության զարգացմանը:
2015 թ. Սքոթը կուղևորվի Միջազգային տիեզերակայան, որտեղ կանցկացնի 1 տարի, իսկ նրա եղբայրը կմնա Երկրի վրա: Երկուսի առողջությանը կհետևեն գիտնականները, ովքեր ամեն օր անալիզներ կվերցնեն, կստուգեն նրանց ինքնազգացողությունը:
Քանի որ եղբայրները գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն տարբերվում, հետազոտողներն ակնկալում են փորձի արդյունքում մաքուր տվյալներ ստանալ:
Երկվորյակների հետ փորձ անցկացնելու գաղափարը գրեթե պատահաբար է ծագել:
Գիտնականներն ուզում են տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչպես են տիեզերական պայմաններն ազդում ոսկրային ու մկանային զանգվածի, տեսողության վրա։ Պակաս կարևոր չէ նաև ռադիացիայի ազդեցության ներքո քաղցկեղի առաջացման հարցը:
Նման հետազոտություններն անհրաժեշտ են օրգանիզմի վրա տիեզերքի ազդեցության ուսումնասիրման համար: