Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում երեկ կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածու` գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նշան Միսակյանը, անկուսակցականներ Ամասիկ Միսակյանը եւ Ալեքսան Ալեքսանյանը:
Ընտրությունների նախնական տվյալներով` գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Նշան Միսակյանը ստացել է 566 , Ալեքսան Ալեքսանյանը` 610, իսկ Ամասիկ Միսակյանը` 228 ձայն:
Ըստ ԿԸՀ-ի, ընտրություններին մասնակցել է 1452 ընտրող, անվավեր է ճանաչվել 48 քվեաթերթիկ։