Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Իրանի նախագահը անպայման կայցելի Հայաստան մինչև 2017 թ.»

Այս շաբաթ իրանական լրատվամիջոցները կրկին տարածեցին տեղեկություն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցի մասին, որը, այնուամենայնիվ, առանձնակի հստակություն չմտցրեց այցի ժամկետների հարցում:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը մի քանի օր առաջ գրել է, թե Ռոհանին առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան, որից հետո կմեկնի Ղազախստան և Ղրղըզստան: Բայց մի քանի ժամ անց լրատվական կայքը խմբագրել է լուրը՝ «հաջորդ շաբաթ»-ի փոխարեն գրելով, որ Ռոհանին «շուտով» կայցելի Երևան: Թե ինչն էր սրա պատճառը, արդյոք սա տեխնիկական վրիպում էր, թե տեղեկատվական արտահոսք, յուրօրինակ մարտավարություն Իրանի նախագահի այցի շուրջ սպասումներ առաջացնելու նպատակով, դժվար է: Հիշենք նաև, որ իրանական կողմը դեռ սեպտեմբեր ամսից Իրանի դեսպանի, արտգործնախարարության ներկայացուցչի և լրատվամիջոցների միջոցով հայտարարում է, որ Հասան Ռոհանին շուտով լինելու է Հայաստանում:

Ամեն դեպքում հայ փորձագետների ընդհանուր տպավորությունն այն է, որ Իրանի նախագահը մինչև տարվա վերջ կլինի Երևանում:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարևորում է Իրանի նախագահի առաջիկա այցը Հայաստան, բայց ավելացնում՝ այն հանգամանքը, որ Ռոհանին նախագահ ընտրվելուց ավելի քան երեք տարի անց պիտի գա Հայաստան, այնքան էլ չի համապատասխանում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ոգուն:

«Ընդհանուր առմամբ, սա դրական քայլ է, անպայման արծարծվելու են տնտեսական ծրագրեր, որոնք արժանի են երկկողմ հետաքրքրության, անգամ կարծում եմ՝ կարող է քննարկվել երկաթուղու հարցը: Բոլոր դեպքերում, կարծում եմ՝ անպայման կգա, որովհետև մինչ այդ էլ էին այդ մասին խոսել: Գուցե դա լինի երկու շաբաթ անց, գուցե դեկտեմբերին, բայց ինձ թվում է՝ մինչև 2017 թ. նա հաստատ Հայաստան կայցելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էմմա Բեգիջանյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ կայանալիք հայ-իրանական բանակցություններում կքննարկվեն բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային նախագծի, հայ-իրանական երկաթուղու, էներգետիկ համագործակցության հարցերը, հնարավոր է՝ նաև Հայաստանում իրանական ներդրումների հարցը, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

Ըստ փորձագետի՝ Ռոհանիի այցը հետաքրքիր է թե՛ իրանական և թե՛ հայկական կողմերի համար՝ հատկապես միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների համապատկերում:

Ի դեպ, Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները որոշակի անհանգստություն և մտավախություններ, իհարկե, առաջացրել են Իրանում այն պատճառով, որ ընտրված թեկնածուն իր քարոզարշավի ընթացքում բազմիցս քննադատել է Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը և սահմանված պատժամիջոցները վերացնելու որոշումը: Էմմա Բեգիջանյանը, սակայն, քիչ հավանական է համարում նմանատիպ զարգացումը՝ հիշեցնելով, որ, նախ, համաձայնագիրը ոչ թե երկկողմ է, այլ բազմակողմ՝ ստորագրված մի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների և Գերմանիայի, մյուս կողմից՝ Իրանի միջև:

«Կոնգրեսում Հանրապետականի նախագահն այսօր հայտարարել է, որ Թրամփն այդպիսի բան չպիտի ասեր, պարզապես պետք է ավելի շատ մեծացնել Իրանի նկատմամբ վերահսկողությունը համաձայնագիրը իրականացնելու հարցում: Եթե ԱՄՆ-ն դուրս գա պայմանագրից, ավելի շուտ ԱՄՆ-ն կմեկուսանա, քան թե Իրանը: Սա միջազգային համաձայնագիր է, ինչ-որ երկիր կարող է դուրս գալ միջազգային համաձայնագրից, բայց դա չի նշանակում, որ այն չեղյալ է համարվելու: Իրանցի մի տնտեսագետ վերջերս ասել էր, որ Թրամփի օրոք Իրանը կարող է տնտեսական վնաս կրել կարճաժամկետ ժամանակահատվածում, բայց ավելի լավ է՝ Թրամփն ընտրվի, քան Քլինթոնը: Ու մի բան էլ ասեմ, որ Իրանի դեմ բոլոր սահմանափակումները պատմության ընթացքում կիրառվել են դեմոկրատների ժամանակ, մասնավորապես՝ 1953 թ. Իրանի դեմ հեղաշրջումը, 1963 թ. շահի բարեփոխումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում